Բայդենը Մակրոնին ասել է, որ պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և վստահեցրել, որ պատրաստ է շարունակել սերտ երկկողմ համագործակցությունը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, գրում է ТАСС-ը:
Ինչպես նշվում է, Բայդենը «շնորհավորել է նրան վերընտրվելու կապակցությամբ»։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան՝ Նահանգների ամենահին դաշնակիցը, ունեն սերտ և կայուն հարաբերություններ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների, տնտեսական կապերի և անվտանգության ոլորտում համագործակցության վրա:
«Նախագահ Բայդենը պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտորեն աշխատել նախագահ Մակրոնի հետ այն ոլորտներում, որոնք մեզ համար ընդհանուր գլոբալ առաջնահերթություններ են»,- նշվում է փաստաթղթում։
Նմանատիպ հոդվածներ
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...