ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ․ Էդմոն Մարուքյան
Նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ, այս մասին 168.am–ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Որպես իրավաբան՝ ասում եմ՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ»,– ասել է նա:
Մարուքյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հրադադարի վերաբերյալ փաստաթուղթ է, ուզենք թե չուզենք՝ միջազգային պայմանագրի նշանակություն ունի, ազդեցություն է ունեցել և կիրառվել ու կիրառվում է ստորագրվելուց հետո:
Էդմոն Մարուքյանը նաև նշել է որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում ունեցած ելույթում հանցակազմ չկա:
«Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում կարո՞ղ է դիտվել՝ որպես հաղորդում հանցագործության մասին. բնավ ոչ, որովհետև դա քաղաքական ելույթ էր, վերլուծություն էր անցածի և ապագայի մասին բաց խոսակցություն: Ես ինքս մեղադրել եմ վարչապետին, որ նա պետք է ժողովրդի հետ անկեղծ խոսի, ասել եմ, որ Հայաստանի ընդդիմությունը սխալ հարցում է վարչապետին մեղադրում, նրանք մեղադրանքը պետք է վերաորակեն, իրենք պետք է ասեին՝ եղբայր, ինչո՞ւ չգնացիր խաղաղ հանգուցալուծման, օրինակ՝ Լավրովի պլանը չիրագործեցիր, որպեսզի պատերազմ չլինի… Էդ մեղադրանքը որոշակի լեգիտիմություն ունի»,– ասել է նա:
Նրա խոսքով՝ ֆունդամենտալ դեր ունի նախկին իշխանությունը, որ ասում է՝ բանակցային փաթեթը երկու ճանապարհ ունի՝ կամ գնում է փոխզիջման, կամ սկսվում է պատերազմ: «Էս իշխանությանն իրենք մղել են անկյուն և իրենք մեղավոր են նաև դրա համար, որ չեն ասել՝ եղբայր, եկեք ձեզ օգնենք, մենք պատրաստ ենք ձեզ օգնել, էս հողերը պետք է հանձնել»,– ասել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամայում եմ չեղարկել այդ հարձակումը․ Պուտինը՝ Շոյգույին
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 1478 զինյալ արդեն հանձնվել է։ Նշվում է, որ Մարիուպոլից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է․ հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուղեկցում ավտոշարասյունը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա։ Ռուսական լրատվականները տեսանյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները նոր տեսակադրեր են հրապարակել Քարագլխից
Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել Քարագլխից, որում երևում է ադրբեջանական զինուժի նոր դիրքերը ռուս խաղաղապահների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սոմալի» գրոհային գումարտակը Մարիուպոլից դուրս է գալիս
Բացառիկ կադրեր Մարիուպոլից «Սոմալի» գրոհային գումարտակի տանկային շարասյունի ելքից։ Նման վերնագրմամբ տեսանյութ է հրապարակ...