Հայոց ցեղասպանության մասին կրթական օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ. Հայ դատի հանձնախումբ
Հայոց ցեղասպանության մասին կրթական օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Թեև Հայոց ցեղասպանության սարսափները երբեք չեն կարող վերացվել, մենք կարող ենք ապահովել, որ ապագա սերունդները երբեք չմոռանան» ,- գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան Twitter-ի իր էջում:
«Ես հպարտ եմ միանալու իմ գործընկերներին՝ որպես Հայոց ցեղասպանության կրթական ակտի առաջին համահեղինակներից մեկը»:
Նշվում է, որ երկու կուսակցություններից ավելի քան 45 կոնգրեսականներ են աջակցել Հայոց ցեղասպանության կրթական ակտին (Armenian Genocide Education Act):
Օրինագիծը 10 մլն դոլարի ֆինանսավորում է նախատեսում Հայոց ցեղասպանության պատմության, դասերի եւ հետեւանքների վերաբերյալ Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերի համար։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...