Անկարան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի դեռ հանդես է գալիս որպես միջնորդ. Չավուշօղլու
Անկարան չի միանա Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին, քանի դեռ միջնորդի դեր է կատարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն՝ CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Սխալ է ակնկալել, որ Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, երբ մենք միջնորդի դեր ենք խաղում: Արևմուտքը հասկանում է, թե ինչու մենք չենք մասնակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին»,- ասել է նա:
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան նաև համաձայն չէ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի մոդելով Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու այդ երկրի պահանջին։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...