ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մատվիենկոն սխալմամբ Փաշինյանին «պարոն նախագահ»-ով դիմեց
Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը շատ հաջող է զարգանում: Այս մասին հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Քննարկվում է Մատվիենկոի ելույթի սկզմբնամասը, որտեղ նա Փաշինյանին սխալմամբ «պարոն նախագահ»-ով դիմեց։
Նա նշեց, որ Հայաստանի վարչապետի այս այցը նվիրված է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ նախօրեին լուրջ և բովանդակալից բանակցություններ են վարել, ստորագրել են փաստաթղթերի պատկառելի փաթեթ, որը վկայում է հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու երկրներ փոխադարձ ցանկության մասին:
«Մենք միջխորհրդարանական համագործակցությունը համարում ենք միջպետական հարաբերությունների կարևոր մաս: Այս համագործակցությունը հաջողությամբ է զարգանում. դուք հասկանում եք, թե որքան կարևոր է զարգացնել խորհրդարանական փոխգործակցությունը, որը նպաստում է երկկողմ պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասաց Մատվիենկոն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամայում եմ չեղարկել այդ հարձակումը․ Պուտինը՝ Շոյգույին
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 1478 զինյալ արդեն հանձնվել է։ Նշվում է, որ Մարիուպոլից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է․ հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուղեկցում ավտոշարասյունը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա։ Ռուսական լրատվականները տեսանյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները նոր տեսակադրեր են հրապարակել Քարագլխից
Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել Քարագլխից, որում երևում է ադրբեջանական զինուժի նոր դիրքերը ռուս խաղաղապահների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սոմալի» գրոհային գումարտակը Մարիուպոլից դուրս է գալիս
Բացառիկ կադրեր Մարիուպոլից «Սոմալի» գրոհային գումարտակի տանկային շարասյունի ելքից։ Նման վերնագրմամբ տեսանյութ է հրապարակ...