ՆԱՏՕ-ում կան երկրներ, որոնք ցանկանում են շարունակել պատերազմն Ուկրաինայում. Չավուշօղլու
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում կան երկրներ, որոնք շահագրգռված են Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու մեջ։ CNN Türk-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«ՆԱՏՕ-ում կան երկրներ, որոնք ցանկանում են շարունակել պատերազմն Ուկրաինայում»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Նա նաև հայտարարել է, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են։
Ավելի վաղ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
Կողմերը քննարկել են Ուկրաինայում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու հնարավոր համատեղ քայլերը։