Լավրովի և Կուլեբայի հանդիպումը հնարավոր է Ստամբուլում կամ Անթալիայում. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը հնարավոր է Ստամբուլում կամ Անթալիայում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով CNN Turk-ին։
«Ես կողմերին առաջարկել եմ Ստամբուլում կամ Անթալիայում անցկացնել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը։ Այս հանդիպումը հնարավոր է»,- ասել է Չավուշօղլուն։
Նա ընդգծել է, որ նման բանակցություններ արդեն տեղի են ունեցել Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ դժվար է խոսել Թուրքիայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամկետների մասին, սակայն Անկարան հույս ունի, որ դա տեղի կունենա շուտով։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...