Չինաստանը Բայդենի՝ Կիև այցելելուց հրաժարվելը մեկնաբանել է
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մերժումը Կիև այցելելու և ամերիկացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ կարելի է համարել ԱՄՆ հնարավորությունների սահմանափակում։ Այս մասին երեքշաբթի՝ ապրիլի 19-ին, հայտնել է Global Times չինական թերթը։
«Այն փաստը, որ Բայդենը որոշել է զորքեր չուղարկել Ուկրաինա և հրաժարվել է Կիև այցելելու մտքից, շատ առումներով ցույց է տալիս ԱՄՆ-ի սահմանափակ կարողությունը՝ մասնակցելու հակամարտությանը։ Նման իրավիճակում Ուկրաինան կորցնում է իր հաղթաթուղթը»,- նշում է հոդվածագիրը։
Պարբերականը նաև նշել է, որ Վաշինգտոնի անվճռականությունը վկայում է նրա նպատակների եսասիրության մասին։
Բայդենի՝ Կիև հնարավոր այցի հետ կապված սերիալը ցույց է տալիս, որ «Ուկրաինային աջակցության» մասին ԱՄՆ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ուկրաինական կողմին ռազմական շահի համար օգտագործելու խաղ»,- ասվում է հոդվածում։
Ավելի վաղ՝ ապրիլի 17-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ իր ամերիկացի գործընկերը պետք է գա Ուկրաինա։ Ապրիլի 15-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին բացատրել է, որ Բայդենի այցը Կիև նախատեսված չէ։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ Ուկրաինա մեկնելուն, սակայն առայժմ այդ մասին խոսք չկա։ Մինչ այդ՝ ապրիլի 14-ին, ամերիկացի առաջնորդը հայտարարեց անձամբ Կիև մեկնելու պատրաստակամության մասին։
Նախօրեին Politico թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ը քննարկում է իր վարչակազմի ներկայացուցչին Կիև ուղարկելու հնարավորությունը՝ հանդիպելու Զելենսկու հետ և աջակցություն ցուցաբերելու այս երկրին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հաջողությամբ արձակել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Պլեսեցկի տիեզերակայանում «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող ա...
Միշուստինը հորդորել է Փաշինյանին ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի իր գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ պատժա...
Զախարովան նշել է, թե հիմնականում որ երկրներից են Ուկրաինա բերվել վարձկանները
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ամեն ինչ անում են Ուկրաինայում հատուկ գործողության ակտիվ փուլը հետաձգելու համար՝ ավելացնելով ռազմա...
Սա արդեն երկրորդ խոշոր վթարն է 4 տարվա մեջ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկություն է հայտնում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլի 15-ին, ժամը 8:45-ի սահմաններում «Զան...