Սա արդեն երկրորդ խոշոր վթարն է 4 տարվա մեջ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկություն է հայտնում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլի 15-ին, ժամը 8:45-ի սահմաններում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող պոչատարում՝ 4-րդ դյուկեր (Քաջարան-Արծվանիկի պոչամբար) տեղի է ունեցել խողովակի վթար։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր։ Ըստ նախնական տեղեկատվության վթարի հետևանքով պոչանքի արտահոսքը լցվել է վթարային իրավիճակների համար նախատեսված ավազան։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ շրջակա միջավայրին հասցված հնարավոր վնասի և վթարի պատճառները պարզելու համար»։
Կանաչ Հայաստան ՀԿ-ն հիշեցնում է, որ սա արդեն երկրորդ խոշոր վթարն է 4 տարվա մեջ, նախորդ վթարը տեղի է ունեցել ԶՊՄԿ-ում 2019 թվականի հոկտեմբերի 17-ին, ՀՀ Գլխավոր դատախազությունում հարուցվեց քրեական գործ, սակայն մինչ օրս ոչինչ հայտնի չէ այդ քրեական գործի ճակատագրի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այս նոր վթարի վերաբերյալ օրերս AURORANEWS -ը հրապարակում էր կատարել։
Տեսչության պատասխան նամակում չի ակնարկվում քրեական գործ հարուցելու մասին, հիշատակվում է միայն վարչական վարույթ եզրույթը։
Նմանատիպ հոդվածներ
«Արցախը Հայաստան է և վերջ» բառերով ավարտվեց բանակցային գործընթացը․ Ալիև
Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, ապրիլի 22-ին մեկնարկել է Աշխարհի ա...
Ռուսաստանը հաջողությամբ արձակել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Պլեսեցկի տիեզերակայանում «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող ա...
Միշուստինը հորդորել է Փաշինյանին ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի իր գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ պատժա...
Զախարովան նշել է, թե հիմնականում որ երկրներից են Ուկրաինա բերվել վարձկանները
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ամեն ինչ անում են Ուկրաինայում հատուկ գործողության ակտիվ փուլը հետաձգելու համար՝ ավելացնելով ռազմա...