Միշուստինը հորդորել է Փաշինյանին ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի իր գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ պատժամիջոցների համատեքստում կարևոր է առևտրում ազգային արժույթների ակտիվ օգտագործումը, արդյունաբերական համագործակցության ընդլայնումը և առևտրի համար նոր հնարավորություններ բացելը։
«Ռուսաստանի դեմ ոչ բարեկամ պետությունների կողմից անօրինական պատժամիջոցների համատեքստում, իհարկե, կարևոր է երկկողմ առևտրում ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները, զարգացնել արդյունաբերական համագործակցությունը և բացել նոր հնարավորություններ բոլոր ուղղություններով փոխադարձ առևտուրն ընդլայնելու համար»,- ասել է նա, փոխանցում է Ռիա Նովոստին։
Միշուստինը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության ձևաչափով ընդունված որոշումները, մասնավորապես՝ հումքի, սննդամթերքի, բաղադրիչների ներմուծման մաքսատուրքերը նվազեցնելու վերաբերյալ, կապահովեն միասնական շուկայի կայուն զարգացումը՝ ելնելով անդամի բիզնեսի և սպառողների շահերից։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հաջողությամբ արձակել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Պլեսեցկի տիեզերակայանում «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող ա...
Զախարովան նշել է, թե հիմնականում որ երկրներից են Ուկրաինա բերվել վարձկանները
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ամեն ինչ անում են Ուկրաինայում հատուկ գործողության ակտիվ փուլը հետաձգելու համար՝ ավելացնելով ռազմա...
Սա արդեն երկրորդ խոշոր վթարն է 4 տարվա մեջ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկություն է հայտնում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլի 15-ին, ժամը 8:45-ի սահմաններում «Զան...
Պետդումայի պատգամավորը Զելենսկուն առաջարկել է փոխանակվել Ազովստալի զինյալների հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է տղամարդու պես վարվի և իրեն փոխանակի Մարիուպոլի Ազովստալում հաստատված զինյալ...