Բանակցությունների արդյունքը կախված է Կիևի՝ մեր օրինական պահանջները հաշվի առնելու պատրաստակամությունից. Լավրովը՝ Չավուշօղլուին
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի հաջողությունը կախված կլինի Մոսկվայի օրինական պահանջները հաշվի առնելու Կիևի պատրաստակամությունից։ Նման պայման է նշել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցում: Ինչպես գրում է Lenta. ru-ն, հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է հրապարակվել գերատեսչության պաշտոնական կայքում։
«Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական բանակցային գործընթացի հեռանկարներին, հաստատվեց ռուսական սկզբունքային դիրքորոշման անփոփոխելիությունը. բանակցությունների հաջող արդյունքն ամբողջությամբ կախված է Կիևի՝ մեր օրինական պահանջները հաշվի առնելու պատրաստակամությունից»,- ասվում է ուղերձում։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հաջորդ փուլի մեկնարկի մասին։ Նախարարության ղեկավարն ընդգծել է, որ հատուկ գործողությունն ուղղված է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) ամբողջական ազատագրմանը 2014 թվականի համաժողովրդական հանրաքվեի արդյունքում հռչակված սահմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...