
Հայտնել են, որ դպրոցում ռումբ է տեղադրված և կան դանակահարվածներ

Այսօր, ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայց Ձորի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի միջնակարգ դպրոցում ռումբ է դրված և կան դանակահարված անձինք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները դպրոցի աշխատակիցների հետ տարհանել են աշակերտներին և այս պահին, տեղում կատարում են հետախուզական աշխատանքներ։
Ոստիկանները պարզել են, որ դանակահարված քաղաքացիներ չկան՝ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, իսկ ռումբի մասով՝ փրակարարները շարունակում են որոնողական աշխատանքներ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև ահազանգողին։
Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նյութեր են նախապատրաստվում։