Թրամփը հայտարարել է՝ Նեթանյահուն ԱՄՆ-ում չի ձերբակալվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում չի ձերբակալվի։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social էջում։
«Բենիամին Նեթանյահուն Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում որևէ կերպ, որևէ ձևով չի ձերբակալվի։ Նա պայքարում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ», - նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև պնդել է, որ Իրանի իշխանությունները պատասխանատու են հազարավոր մարդկանց մահվան համար և հայտարարել է, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն նրանք, ովքեր, իր խոսքով, Իրանը հասցրել են «մահվան և ավերածությունների շրջապտույտի»։
Թրամփի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել էր, որ ուսումնասիրում է Նեթանյահուի հնարավոր ձերբակալության իրավական կողմերը, եթե Իսրայելի վարչապետը սեպտեմբերին այցելի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու համար։
Միաժամանակ Մամդանին նշել էր, որ ցանկացած գործողություն իրականացվելու է ԱՄՆ-ի և Նյու Յորքի օրենսդրության շրջանակում։
Հիշեցնենք՝ Միջազգային քրեական դատարանը 2024 թվականի նոյեմբերի 21-ին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալման հրաման էր տվել՝ Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքների շրջանակում։ Նեթանյահուն հերքում է մեղադրանքները, իսկ Իսրայելը չի ճանաչում դատարանի իրավասությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...