Միջազգային արժույթի հիմնադրամը Ուկրաինային կհատկացնի ևս 690 մլն դոլարի վարկ
Միջազգային արժույթի հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է Ուկրաինային ֆինանսական աջակցության նոր տրանշի տրամադրումը՝ գործող 48-ամսյա ընդլայնված ֆինանսավորման ծրագրի շրջանակում։
ԱՄՀ-ի հայտարարության համաձայն՝ առաջին վերանայման ավարտից հետո Ուկրաինան անմիջապես կստանա 503 միլիոն հատուկ փոխառության իրավունք (SDR), ինչը համարժեք է մոտ 690 միլիոն ԱՄՆ դոլարի։
Ուկրաինան վերջին տարիներին պետական բյուջեն ձևավորում է ռեկորդային պակասուրդով՝ հույսը դնելով արևմտյան ֆինանսական աջակցության վրա։ Այս տարվա պետական բյուջեի պակասուրդը կազմում է 1,9 տրիլիոն գրիվնա։
Միաժամանակ արևմտյան գործընկերները վերջին շրջանում ավելի հաճախ են ընդգծում, որ Կիևը պետք է ակտիվացնի սեփական ֆինանսավորման աղբյուրների որոնումը, քանի որ նոր օգնության փաթեթների տրամադրումը հաճախ ուղեկցվում է երկարատև քննարկումներով։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկա...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...