«Հուսով էի՝ կգար ԱԺ ու կբացատրեր՝ որ օրվանից Կիրանցը անկլավ դարձավ». Չախոյանը՝ Գոհար Մելոյանի ինքնաբացարկի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշմանը։
Չախոյանը նշել է, որ ափսոսում է Մելոյանի ինքնաբացարկի համար՝ ընդգծելով, որ ակնկալում էր նրա մուտքը Ազգային ժողով։
«Ափսոսանք եմ հայտնում ինքնաբացարկ հայտնած Գոհար Մելոյանի համար, հուսով էի՝ կգար ԱԺ ու կբացատրեր՝ որ օրվանից Կիրանցը անկլավ դարձավ։ Կամ գոնե ներողություն կխնդրեր Կիրանցի բնակիչներից», - գրել է նա։
Նույն գրառմամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը քննադատել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության շուրջ ստեղծված իրավիճակը՝ նշելով․
«Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել՝ անգամ Քոչարյանի դաշինքն ու ՀՀԿ-ն»։
Հիշեցնենք՝ Գոհար Մելոյանը հայտնել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ինքնաբացարկի դիմում՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...