Սաուդյան Արաբիային ծովային շրջափակման տակ է. հայատարարել են հութիները
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը, որն ավելի հայտնի է որպես հութիներ, հայտարարել է Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակում սահմանելու մասին։ Այս մասին հայտարարել է խմբավորման ռազմական խոսնակ Յահյա Սարին, Reuters-ի փոխանցմամբ:
Հութիների հայտարարության համաձայն՝ շրջափակումը սկսվել է և ներկայացվում է որպես «աչք՝ աչքի դիմաց» պատասխան քայլ։
Խմբավորումը Սաուդյան Արաբիային մեղադրում է Եմենի նկատմամբ երկարամյա շրջափակում իրականացնելու և Սանայի միջազգային օդանավակայանին հարված հասցնելու մեջ։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ վերջին օրերին կրկին սրվել է լարվածությունը հութիների և Սաուդյան Արաբիայի միջև։ Միջազգային լրատվամիջոցները նշում են, որ քայլը կարող է վտանգի տակ դնել Բաբ էլ-Մանդեբի նեղուցով իրականացվող նավագնացությունը, որն աշխարհում կարևորագույն առևտրային երթուղիներից մեկն է։
Առայժմ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պաշտոնական արձագանք չեն հրապարակել։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկա...