Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, որով պաշտոնից ազատվել է Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Էդգար Մուրադյանը։
Ռեֆերենտը ղեկավարի մասնագիտական օգնականն է, որը զբաղվում է փաստաթղթերի, վերլուծությունների և աշխատանքային նյութերի նախապատրաստմամբ։
Կարգադրության համաձայն՝ Էդգար Մուրադյանը պաշտոնից կազատվի 2026 թվականի օգոստոսի 3-ից՝ իր դիմումի հիման վրա, որը ներկայացրել էր հուլիսի 16-ին։
Փաստաթղթով նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին հանձնարարվել է ապահովել Մուրադյանի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի իրականացումը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...