Ուկրաինայում լարվածությունը չի մարում․ Զելենսկին քննարկում է բանակի հրամանատարի փոփոխությունը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ իշխանությունները լսել են հասարակության պահանջները և խոստացել են, որ առաջիկայում կլինեն «արդյունքներ»։ Նա քաղաքացիներին կոչ է արել պահպանել հանգստություն՝ ընդգծելով, որ իշխանության և հասարակության միջև բաց քննարկումները բնական երևույթ են ազատ երկրում։
«Հասարակությունը լսել է։ Աշխատանքն ընթանում է։ Արդյունքներ կլինեն», - գրել է Բուդանովը՝ հավելելով, որ ներքին տարաձայնությունները չպետք է վերածվեն պառակտման, քանի որ «թշնամին ուշադիր հետևում է դրանց»։
Ավելի վաղ Ուկրաինայում պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեոդորովը պաշտոնանկ էր արվել։ «Ուկրաինսկայա պրավդա»-ի տեղեկություններով՝ դրա պատճառներից մեկը գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ ունեցած տարաձայնություններն էին։
Ֆեոդորովի պաշտոնանկությունից հետո Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում սկսվել են բողոքի ակցիաներ։ Ցուցարարները պահանջում են վերականգնել Ֆեոդորովին պաշտպանության նախարարի պաշտոնում, ինչպես նաև պաշտոնանկ անել ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն։
Միաժամանակ «Ուկրաինսկայա պրավդա»-ի աղբյուրները հայտնում են, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արդեն քննարկում է Սիրսկուն փոխարինելու հնարավորությունը։ Հնարավոր թեկնածուների թվում նշվում են օդադեսանտային զորքերի հրամանատար Օլեհ Ապոստոլը, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Վլադիմիր Գորբատյուկը և Միացյալ ուժերի հրամանատար Միխայիլ Դրապատին։ Սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Վերջին օրերին Զելենսկին մի շարք հանդիպումներ է անցկացրել բարձրաստիճան զինվորականների հետ՝ քննարկելով բանակի հետագա կառավարման հարցերը։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին. 7 մարդ է զոհվել
Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հուլիսի 18-ի գիշերը ենթարկվել է ուկրաին...