«Արարատցեմենտ»-ը կկառավարի պետությունը․ շուտով կառավարիչ կնշանակվի
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա «Արարատցեմենտ» ընկերությունը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ հուլիս ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով, կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը։
Մինչ այդ Պապոյանը ընկերության աշխատակիցներին կոչ է արել բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց պարտականությունները՝ ընդգծելով, որ դա կօգնի խուսափել աշխատանքից ազատման կամ վարչական և քրեական պատասխանատվության հիմքերից։
«Իրենց գործի գիտակ, աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել»,- նշել է նախարար Գևորգ Պապոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Արտեզյան ջուր են խառնում, բայց գրաֆիկն էլ կրճատվում է․ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում դիմել դատարան
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության ջրի վերաբերյալ իրականացված նմուշառումների արդյո...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...