Պատահարներ
21-ամյա տղան ծխահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ՝ «Նոր Զովք» սուպերմարկետում բռնկված հրդեհից
Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս 56 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետում ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ այդ ամենը կրակի հետևանք է:
[0cbbd940b026ff23826475e68d775c3f.jpg]
[f5596ad07a682b2177095d7fc8f71040.jpg]
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհը բռնկվել է պահեստային մասում, իսկ «Նոր Զովք» սուպերմարկետից 21-ամյա տղան ծխահարված վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
[49c79a32657301be594a5ceb3059f1d7.jpg]
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո: