«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի երրորդ համար, իրավաբան Գոհար Մելոյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ինքնաբացարկի դիմում՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Մելոյանը նշել է, որ շարունակելու է գործունեությունը՝ մնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, սակայն իր հետագա աշխատանքը կենտրոնացնելու է կուսակցության ինստիտուցիոնալ զարգացման, ընտրական գործընթացների վերահսկողության, քաղաքական հետապնդման ենթարկված անձանց իրավական պաշտպանության, հանրային հաշվետվողականության և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղություններով։
Նա նաև հայտարարել է, որ լիակատար աջակցություն է հայտնում կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, Նարեկ Կարապետյանին, «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը և կուսակցության թիմին։
«Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մեկնարկում է արժեքահեն պայքարի նոր փուլը՝ բազմավեկտոր անելիքներով», - գրել է Մելոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...