Գետի վարարման պատճառով Քութաիսի-Լասդիլի ճանապարհահատվածը փակվել է
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ՝ ներպետական նշանակության Քութաիսի (Ծկղալտուբոյի խաչմերուկ)–Ծկղալտուբո–Ցագերի–Լենտեխի–Լասդիլի ավտոճանապարհի 98-րդ կիլոմետրին տրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես արգելված է։ Այս մասին հայտնում է Aliq.ge լրատվաքկանը:
Ըստ հաղորդագրության` սահմանափակման պատճառ է դարձել Սաղդրիի կամրջի հարակից տարածքում գետի վարարումը, ինչի հետևանքով ջուրը լցվել է ավտոճանապարհի երթևեկելի մաս։ Անվտանգության նկատառումներով՝ նշված հատվածում արգելքը գործում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ։
Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը վարորդներին հորդորում է հաշվի առնել սահմանված սահմանափակումը և ենթարկվել տեղում տեղադրված ճանապարհային նշաններին ու համապատասխան մարմինների ցուցումներին։
Լենտեխիի քաղաքապետարանից bm.ge-ին հայտնել են, որ ստեղծված իրավիճակի հետևանքով արտաքին աշխարհից կտրվել է մոտ 30 գյուղ։
Նմանատիպ հոդվածներ
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
Մեքսիկական Պուերտո Մադերո քաղաքի ափամերձ տարածքում արձանագրվել է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տարերային աղետից...
Տեխասում ջրհեղեղների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել
Տեխասում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով առնվազն երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է CB...
Հրդեհ է բռնկվել Մաշհադի Իմամ Ռեզայի սրբավայրի տարածքում որտեղ թաղված է այաթոլլահ Ալի Խամենեին
Հինգշաբթի Իրանի Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայրի համալիրում, որտեղ թաղված է այաթոլլահ Ալի Խամենեին, հրդեհ է...
Իրանի ափերի մոտ խորտակվել է թուրքական բեռնատար նավ
Թուրքական Lora Shipping ընկերությանը պատկանող LUNI բեռնատար նավը, որը նավարկում էր Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո, խորտակ...