Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ վտանգավոր քիմիական նյութերը լցվել են Արաքս գետը

Ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ բաժնետիրական ընկերությունում, խախտելով վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութեր գործածելու, պահելու, տեղափոխելու, ոչնչացնելու, դրանց գործունեության անվտանգության և այլ կանոնները, Մեղրի համայնքի «Փլավդաղ» կոչվող տեղանքում կոմբինատի շահագործման հետևանքով գոյացած քիմիական նյութեր պարունակող կուտակված կեղատաջրերը բաց են թողնվել։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Մեղրիի բաժնի օպեարտիվ խումբը պարզել է, որ կեղտաջրերը լցվել են Արաքս գետը, որի հետևանքով Երևան-Մեղրի-մաքսակետ Մ2 ճանապարհի 381-րդ կմ-ում ճանապարհի տակով անցնող դեպի Արաքս գետ տանող հեղեղատար խողովակը խցանվել է, և քիմիական կեղտաջրերը ողողել են ճանապարհը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին՝ անմիջականորեն վնասելով գետի և դրան հարակից մերձափնյա հատվածների կենդանական ու բուսական աշխարհը։

 

 Փաստի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։