Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ-ին վերսկսել Իրանի վրա լայնածավալ հարվածները. WSJ
Իսրայելի ղեկավարությունը փորձում է համոզել ԱՄՆ իշխանություններին վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ՝ նպատակ ունենալով էլ ավելի թուլացնել իսլամական հանրապետության հրթիռային ներուժը և ամբողջությամբ ոչնչացնել նրա միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտները: Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է The Wall Street Journal (WSJ) պարբերականը:
Մասնավորապես, Իսրայելի հատուկ ծառայությունները ԱՄՆ-ին են փոխանցել տեղեկատվություն այն մասին, թե իբր Իրանը ուրանի հարստացման ցենտրիֆուգները տեղափոխում է Նաթանզից ոչ հեռու գտնվող Քիրքա լեռան տակի ստորգետնյա թունելներ: Իսրայելական հետախուզության տվյալներով՝ այս վայրում թունելների խորությունը հասնում է 140 մետրի: Իսրայելի ղեկավարությունը ակնկալում է, որ այս տեղեկատվությունը կազդի Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հետագա քայլերի վրա և Վաշինգտոնին կդրդի հարվածների նոր, ավելի հզոր ալիքի:
WSJ-ն նշում է, որ այս գարնանը և 2025 թվականի հունիսին տեղի ունեցած հարվածների նախորդ ալիքների ժամանակ Քիրքա լեռան շրջանը առաջնահերթ թիրախների ցանկում չէր:
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին: Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսեց լայնամասշտաբ հարվածները Իրանին՝ նրան մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող մասով ձեռք բերված համաձայնությունների պայմանները խախտելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվ...
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Իրանը սպառնում է դադարեցնել Մերձավոր Արևելքի էներգակիրների արտահանումը
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով դադարեցնել էներգակի...