Հայտնի են դարձել Հորդանանում իրանական հարձակման նոր մանրամասներ
Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնել է Հորդանանի «Մուվաֆաք Սալթի» ավիաբազային հասցված իրանական հրթիռային հարվածի մանրամասները, որի հետևանքով զոհվել է երկու ամերիկացի զինծառայող:
Լրատվամիջոցի տվյալներով՝ հարվածները հասցվել են մարզասրահին, ինքնաթիռների ըմբարին և բնակելի բլոկին, որտեղ գտնվում էին քնած զինվորները: Սկզբում առաջին հրթիռը խոցել է բազայի մարզասրահը. թեև տագնապի ազդանշանը ժամանակին է միացել և հնարավորություն տվել զինծառայողներին պատսպարվել բունկերներում, մի քանի անձ ստացել է վիրավորում:
Որոշ ժամանակ անց երկրորդ հրթիռը ընկել է ինքնաթիռների դատարկ ըմբարի վրա, իսկ երրորդ հարվածը բաժին է ընկել բնակելի բլոկին: Չնայած ազդարարման համակարգի կրկնակի աշխատանքին, ոչ բոլոր զինվորներին է հաջողվել հասնել ապաստարաններ: Պենտագոնի փոխանցմամբ՝ զոհվել են Հավայիից առաջին լեյտենանտը և Տեխասից շարքայինը, իսկ ևս մեկ զինծառայող համարվում է անհետ կորած:
Ըստ պարբերականի՝ դեռ հայտնի չէ՝ զինծառայողները մահացել են շենքի ներսում, թե դեպի ապաստարան շարժվելիս: Թերթը նկատում է, որ երեք հրթիռների՝ ՀՕՊ համակարգերը ճեղքելու փաստը կարող է վկայել տարածաշրջանում գտնվող շուրջ 50 հազար զինծառայողների պաշտպանության խնդիրների մասին:
Նմանատիպ հոդվածներ
Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվ...
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Իրանը սպառնում է դադարեցնել Մերձավոր Արևելքի էներգակիրների արտահանումը
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով դադարեցնել էներգակի...