ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին
ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունն ամփոփել է Իրանի ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ իրականացված հերթական հարվածների արդյունքները:
Ամերիկյան զինված ուժերը թիրախավորել են Իրանի հրամանատարական կենտրոնները, ռազմածովային օբյեկտները, ՀՕՊ համակարգերը, ինչպես նաև հրթիռների ու ԱԹՍ-ների արձակման կայանքները՝ նպատակ ունենալով նվազեցնել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու Իրանի հնարավորությունները:
Ըստ նույն աղբյուրի՝ ռազմավարական նշանակություն ունեցող այդ նեղուցով առևտրային նավերի տեղաշարժը չի դադարել, և մայիսի սկզբից ի վեր ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերն ապահովել են մոտ 900 առևտրային նավի ու 450 միլիոն բարել հում նավթի անվտանգ անցումը:
Pars Today-ը հայտնում է, որ Իրանի Չաբահար և Քոնարակ քաղաքներում գրանցվել է առնվազն 14 պայթյուն, իսկ պայթյունների ձայներ են լսվել նաև երկրի հարավում գտնվող Սիրիկ քաղաքում:
Իր հերթին, IRIB պետական հեռուստառադիոընկերությունը փոխանցում է, որ հարձակման թիրախ են դարձել նաև Շիրազն ու Բենդեր Աբբասը:
Նմանատիպ հոդվածներ
Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվ...
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Իրանը սպառնում է դադարեցնել Մերձավոր Արևելքի էներգակիրների արտահանումը
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով դադարեցնել էներգակի...