Թրամփի նոր որոշումը սրում է ԱՄՆ–Կանադա առևտրային վեճը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Կանադայից ներմուծվող ապրանքների լայն տեսականու վրա լրացուցիչ 50% մաքսատուրք սահմանելու մասին՝ ի պատասխան նրա, ինչն անվանել է Կանադայի «անարդար վերաբերմունք» ամերիկյան ապրանքների, օրինակ՝ ավտոմեքենաների, կաթնամթերքի և ալկոհոլի նկատմամբ:
«Կանադան խտրականության կամ սահմանափակումների անհիմն և անհավասար կիրառման միջոցով որոշ օտարերկրյա երկրների հետ առևտրին ավելի բարեհաճ է վերաբերվում, քան Միացյալ Նահանգների հետ առևտրին», — ասվում է փաստաթղթում:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ «սակագները, որոնք Կանադան գանձում է մեր կաթնամթերքից, տարիներ շարունակ անընդունելի են եղել»։
Մաքսատուրքերն ուժի մեջ են մտնում օգոստոսի 19-ին և նշանավորում են հյուսիսամերիկյան հարևանների միջև առևտրային լարվածության լուրջ սրում:
Սպիտակ տունը հայտարարել է, որ սակագներն անհրաժեշտ են ամերիկյան բիզնեսը պաշտպանելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը. News
Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստ...