5165 կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը
Ազատության հրապարակում րոպեներ առաջ մեկնարկեց «5165» շարժման բողոքի ակցիան՝ ասուլիսով։
Այսօրվանից 5165 կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամը հանելու գաղափարի շուրջ։ Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ հորդորելով բոլոր կուսակցություններին, բոլորին՝ հետևել այդ օրինակին, որպեսզի կարողանան հավատ և վստահություն արթնացնել ժողովրդի մեջ։
Տոնոյանն ընդգծեց, որ այս պայքարը վեր է կուսակցական, խմբային շահերից և, որ իրենք պայքարի են դուրս եկել հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն հարատևման։
«Կոչ ենք անում բոլորիդ՝ մի՛ անձնավորեք այս պայքարը։ Այս հրապարակում բոլորդ ունեք ձեր տեղը։ Հայրենիքի առջև յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտքը։ Դո՛ւրս եկեք, միանանանք, համախմբվենք և մեր հայրենիքը հանենք այս ծայրագույն վիճակից»,-ասաց Կարին Տոնոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կախված նրանից, թե ինչ է «խմում կամ ծխում»․ Լավրովը՝ Զելենսկիի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ենթադրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հայտարարություններն անո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Տեղի է ունեցել Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնությու...
«Մեկընդմիշտ փակենք այդ թեման, ինձ որևէ մեկը որևէ բան չի փոխանցել»․ Վալերի Օսիպյան
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսպիպյանն ասաց, որ Հնարավոր է կանխել հայրե...
«Եթե անգամ Փաշինյանը գա ու գոռա՝ Նիկոլ հեռացիր, թող գա կանգնի, իրեն էլ թույլ կտանք»․ Կարին Տոնոյան
5165 շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակո...