«Ունենք հստակ գործողությունների պլան, հասնելու ենք մեր վերջնական նպատակին»․ Վանեցյան
Ես չեմ ստանձնել ընդդիմության գործողությունների, գործիչների դեմքը լինելու պարտավորություն, ես, որպես ՀՀ քաղաքացի, եկել եմ և իմ բողոքի ձայնն եմ բարձրացրել, Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Քաղաքական գործիչն ընդգծեց՝ պայքարի մեկ օրվա ընթացքում Ազատության հրապարակ են եկել ընդդիմադիր գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, խորհրդարանական ընդդիմության գործիչները, միասին քննարկվել են հետագա քայլերը, քանի որ բոլորի նպատակը նույնն է՝ կանգնեցնել պարտության անիվը, վերջ տալ քաոսին։
«Մենք որոշել ենք պայքարն իրականացնել ապակենտրոն ցանցային ճանապարհով, ունենք հստակ գործողությունների պլան։ Որոշ ժամանակ անց դուք ամենօրյա ռեժիմով ականատես կլինեք այս բողոքի ակցիայի և մեկնարկող այլ բողոքի ակցիաների զարգացմանը և ընթացքին», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ հանուն հայրենիքի պայքարող յուրաքանչյուր քաղաքացի իր լուման է ունենալու վերջնանպատակին հասնելու գործում։
«Իհարկե, արագությունը կախված է շատ հանգամանքներից, բայց համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում իսկապես այս անգամ լրջագույն փոփոխություններ ենք ունենալու և հասնելու ենք մեր վերջնական նպատակին՝ ուժեղ Հայաստան, ուժեղ Արցախ, ինքնիշխան, տարածքային ամբողջականությունը պահպանած պետություն և լավ ապրող քաղաքացի», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կախված նրանից, թե ինչ է «խմում կամ ծխում»․ Լավրովը՝ Զելենսկիի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ենթադրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հայտարարություններն անո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Տեղի է ունեցել Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնությու...
«Մեկընդմիշտ փակենք այդ թեման, ինձ որևէ մեկը որևէ բան չի փոխանցել»․ Վալերի Օսիպյան
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսպիպյանն ասաց, որ Հնարավոր է կանխել հայրե...
«Եթե անգամ Փաշինյանը գա ու գոռա՝ Նիկոլ հեռացիր, թող գա կանգնի, իրեն էլ թույլ կտանք»․ Կարին Տոնոյան
5165 շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակո...