«Պետք է աջակցել ռուսներին»․ Պուտինը՝ Ռուսաստանի տնտեսական վիճակի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ։
Խորհրդակցության ընթացքում երկրի նախագահը նշել է, որ Ռուսաստանի տնտեսության վիճակը կայունանում է, ռուբլու փոխարժեքը վերադառնում է 2022 թվականի սկզբի մակարդակին։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական բլիցկրիգի պատժամիջոցների քաղաքականությունը ձախողվել է։ Նրա խոսքով ՝ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներին հաջորդել է եվրոպացիների կենսամակարդակի նվազումը։
Պուտինը նաև հանձնարարել է արագացնել ՌԴ արտաքին առեւտրի անցումը ռուբլիով եւ այլ երկրների ազգային արժույթներով։
Նա նաև նշել է, որ ՌԴ-ն դիմակայել է Արեւմուտքի կողմից պատժամիջոցների աննախադեպ ճնշմանը։
«Վերջին ժամանակներս տնտեսության համար գլխավոր բացասական գործոնը դարձել է արեւմտյան երկրների հերթական պատժամիջոցային ճնշումը։ Խնդիրն այն էր, որ արագ խարխլվի մեր երկրի ֆինանսատնտեսական իրավիճակը, խուճապ առաջացներ շուկաներում, բանկային համակարգի կոլապսներ, խանութներում ապրանքների զանգվածային դեֆիցիտ»,-հավելել է երկրի նախագահը ։
Նրա խոսքով՝ պետք է աջակցել ռուսներին․
«Մարդիկ իրենց ընտանեկան բյուջեում զգում են, թե ինչպես են թանկացել գները։ Պետք է աջակցել մեր քաղաքացիներին, օգնել նրանց հաղթահարել ինֆլյացիոն ալիքը», - հայտարարել է Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
Կախված նրանից, թե ինչ է «խմում կամ ծխում»․ Լավրովը՝ Զելենսկիի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ենթադրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հայտարարություններն անո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Տեղի է ունեցել Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնությու...
«Մեկընդմիշտ փակենք այդ թեման, ինձ որևէ մեկը որևէ բան չի փոխանցել»․ Վալերի Օսիպյան
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսպիպյանն ասաց, որ Հնարավոր է կանխել հայրե...
«Եթե անգամ Փաշինյանը գա ու գոռա՝ Նիկոլ հեռացիր, թող գա կանգնի, իրեն էլ թույլ կտանք»․ Կարին Տոնոյան
5165 շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակո...