Պետդումայի պատգամավորն առաջարկել է ստուգել ուկրաինացի արտիստներին՝ նախքան նրանց ռուսական բեմ թողնելը
Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, երգչուհի Ելենա Դրապեկոն առաջարկել է ստուգել ուկրաինացի արտիստներին՝ Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանությունը հարգելու հարցում, ինչից հետո միայն վերջիններիս թույլ տալ ներկայանալ ռուսական հանրության առջև: Այս մասին գրում է Газета-ն:
Պետդումայի պատգամավորը, մասնավորապես, առաջարկել է ստեղծել մի մարմին, որը կստուգի այն, թե արդյոք արվեստագետները հարգում են Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանությունը: Հետախուզական մարմինները ստիպված կլինեն ստուգել բոլոր հրապարակային հայտարարություններն ու գրառումները սոցիալական ցանցերում հնարավոր «սադրիչ բովանդակության» հայտնաբերման համար:
«Կան մարմիններ, որոնք պետք է ստուգեն և թույլ չտան այն մարդկանց մուտքը մեր տեղեկատվական տարածք, որոնք խաթարում են մեր ինքնիշխանությունը կամ նվաստացնում ռուս ժողովրդին», - ասել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...