ԱՄՆ-ը հույս ունի, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի. Global Times
ԱՄՆ-ն Ուկրաինայում ձգձգվող հակամարտություն է փնտրում իր շահի համար. Այս մասին հայտնում է Global Times-ը, գրում է RT-ն:
«Ուկրաինական ճգնաժամի բռնկումից հետո Վաշինգտոնի գրեթե նոլոր գործողությունները հակամարտությունը երկարաձգելու համար էին, և այդ նպատակով ձեռնարկվեցին բոլոր տեսակի մոբիլիզացիաներ և «ջանքեր»»,- ասվում է հոդվածում։
Ինչպես նշվում է, ԱՄՆ-ն «քաոսն» օգտագործում է՝ ի շահ ամերիկյան զենք արտադրողների, որոնց բաժնետոմսերը նկատելիորեն աճում են, ինչպես նաև «ռուսական սպառնալիքի» քողի տակ Եվրոպան և ՆԱՏՕ-ն շահարկելուց «աշխարհաքաղաքական դիվիդենտներ» ստանալու համար։
Ապրիլի 15-ին գերմանացի լրագրող Ռայներ Ռուպը RT-ի եթերում ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է երկարացնել Ուկրաինայում հակամարտությունը՝ օգտագործելով ուկրաինացիներին Ռուսաստանի դեմ «որպես թնդանոթի միս»:
Ինչպես նշել են Պենտագոնում, Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են մեկ ամսվա ընթացքում ավարտել Ուկրաինային ռազմական օգնության ուղարկումը 800 միլիոն դոլար արժողությամբ նոր փաթեթի շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչ...