ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է. զրուցել են Լավրովն ու Միրզոյանը
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը. այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ը Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստմանը՝ ներառյալ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրումը:
Նախարարները մտքեր են փոխանակել 2020թ. նոյեմբերի 9-ին, 11-ին և 26-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերի վրա։ Անդրադարձ է կատարվել նաև Երևանի և Բաքվի միջև ռուսական աջակցությամբ խաղաղ պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին:
Նմանատիպ հոդվածներ
Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև
Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը լիովին իրավունք է...
«Մոսկվա» հածանավի 510 հոգանոց անձնակազմից փրկվել է միայն 58-ը
Սև ծովում երեկ խորտակված «Մոսկվա» հածանավի փրկված նավաստիների թիվը կազմել է 58՝ 510 հոգանոց կանոնավոր անձնակազմից։ Այս մ...
ՀՀ-ի հետ միացումը քիչ հավանական եմ համարում. Արցախի նախագահը` երկրի կարգավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` Մարտակերտ քաղաքում, շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և...
Փակեք Sputnik-Ադրբեջանը քանի որ այն ղեկավարում է ազգությամբ հայ` Մարգարիտա Սիմոնյանը. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանի պատգամավոր, Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի անդամ Բահրուզ Մահարրամովը...