Փակեք Sputnik-Ադրբեջանը քանի որ այն ղեկավարում է ազգությամբ հայ` Մարգարիտա Սիմոնյանը. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանի պատգամավոր, Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի անդամ Բահրուզ Մահարրամովը կոչ է արել փակել Sputnik-Ադրբեջան գործակալությունը, քանի որ այն ղեկավարում է ազգությամբ հայ Մարգարիտա Սիմոնյանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մագերամովը մտավախություն ունի, որ այդ գործոնը կարող է հանգեցնել նրան, որ գործակալությունը կդառնա հայկական ռեվանշիզմի խոսափողը։
Այս մասին գրում է infoteka24 ալիքը և նշում, որ այս կարծիքը շատ տարօրինակ է, քանի որ Sputnik Ադրբեջանը այսօր Բաքվի հիմնական քարոզչական ռեսուրսներից է։ Միաժամանակ հատկանշական է, որ գործակալությունը Բաքվի ռեժիմին ծառայելու ցանկության մեջ մոռանում է ռուսական ռեսուրս լինելու փաստը և հաճախ պատրաստ է գործել ընդդեմ Ռուսաստանի շահերի։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև
Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը լիովին իրավ...
«Մոսկվա» հածանավի 510 հոգանոց անձնակազմից փրկվել է միայն 58-ը
Սև ծովում երեկ խորտակված «Մոսկվա» հածանավի փրկված նավաստիների թիվը կազմել է 58՝ 510 հոգանոց կանոնավոր անձնակազմից։...
ՀՀ-ի հետ միացումը քիչ հավանական եմ համարում. Արցախի նախագահը` երկրի կարգավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` Մարտակերտ քաղաքում, շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և...
Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, թե ինչպիսի լուծման է կողմ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունում
Իրանը կողմ է ռուս-ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն...