Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել
Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել ի պատասխան ամերիկացի կոնգրեսականների կղզի կատարած այցի:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԲԿ-ն, այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:
Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը կղզի ամերիկյան պատվիրակության այցը որակել է կանխամտածված սադրանք և հայտարարել, որ նման գործողություններով ԱՄՆ-ն լրջորեն խաթարում է չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը եւ էլ ավելի է սաստկացնում լարվածությունը Թայվանի նեղուցում:
«Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի արևելյան հրամանատարությունը վերջերս Թայվանի շուրջ ծովային և օդային տարածքում կազմակերպել է մարտական պատրաստության ստուգում, ինչպես նաև համալիր զորավարժություններ է անցկացրել», -ասել է Ցյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից ասել են՝ երբ կավարտվի հատուկ գործողությունն Ուկրաինայում
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը կավարտվի առաջիկայում: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի՝...
«Արցախի մեր գործընկերները լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը». Էդուարդ Աղաջանյան
Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել, տարվող գործընթացի գլխավոր շահառուն հենց Արցախի ժողովուրդ...
WhatsApp-ում փոփոխություններ են սպասվում
WhatsApp-ը կվերածվի սոցիալական ցանցի: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են WhatsApp մեսենջերի մշակողները: Փո...
Ադրբեջանի Միլլի Մեջլիսում առաջարկել են ՀՀ-ի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել
Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերություն...