Ադրբեջանի Միլլի Մեջլիսում առաջարկել են ՀՀ-ի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել
Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել, գրում են ադրբեջանական լրատվականները։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը պետք է օգտվի ստեղծված իրավիճակից:
«Մենք պետք է ակտիվացնենք մեր աշխատանքը Հայաստանի խորհրդարանի հետ։ Խորհրդարանում այս ուղղությամբ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա։ ԱՊՀ տարածքում մենք Հայաստանի հետ համատեղ գործում ենք 5 հարթակներում: ՀԿ-ները պետք է ակտիվացնեն նախագծերը Հայաստանում ՀԿ-ների հետ, առաջարկներ ներկայացնեն հանրությանը։ Մենք պետք է սկսենք աշխատել հայ հասարակության հետ առանց միջնորդների»,-ասել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից ասել են՝ երբ կավարտվի հատուկ գործողությունն Ուկրաինայում
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը կավարտվի առաջիկայում: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի՝...
«Արցախի մեր գործընկերները լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը». Էդուարդ Աղաջանյան
Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել, տարվող գործընթացի գլխավոր շահառուն հենց Արցախի ժողովուրդ...
WhatsApp-ում փոփոխություններ են սպասվում
WhatsApp-ը կվերածվի սոցիալական ցանցի: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են WhatsApp մեսենջերի մշակողները: Փո...
Հայտնի է՝ երբ կժամանի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային 800 մլն դոլարի չափով օգնությունը
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային 800 մլն դոլարի չափով օգնությունը կժամանի առաջիկա 24 ժամվա ընթացքում: Հայտնում է CNN-ը։ Հեռուստա...