Անահիտ Ավանեսյանը թաքցնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է. Hraparak
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեյսնաը այսօր Hraparak.am-ի հետ զրույցում խոսել է իր անկուսակցական լինելու մասին, և նշել, որ եթե երբևէ կուսակցական չի եղել, բայց, իհարկե, մշտապես դիտարկում է կուսակցական լինելու հարցը և երբ որոշումս կայացնի, կդիմի այդ կուսակցությանն անդամագրվելու․«Հենց համահունչ են, դրա համար էլ, անդամագրվելու պարագայում, կդիտարկեմ հենց առաջինը ՔՊ-ն»։
Բայց,2021–ի խորհրդարանական ընտրություններում Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում էր, և հեևաբար պատգամավորի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթեր է ներկայարցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Հանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Անվան գծանշումը ԿԸՀ կայքում միայն նշանակում է, որ նա ԿԸՀ որոշմամբ հրաժարվել է մանդատից, պատճառը Կառավարության կազմում ընդգրկվելն էր։ Այլ թեկնածուներ, որոնք կուսակցական չեն, կամ այլ կուսակցության անդամ են, նույն աղյուսակում հենց այդպես էլ նշված է։

Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
«Պատրաստ եղե՛ք». Իշխան Սաղաթելյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, գիտեմ՝ բոլորդ չափազանց մտահոգ ու տագն...