Քաղաքականություն
«Պատրաստ եղե՛ք». Իշխան Սաղաթելյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ,գիտեմ՝ բոլորդ չափազանց մտահոգ ու տագնապած եք։ Գիտեմ՝ սպասում եք գործողությունների։ Գիտեմ՝ այս դավաճանությունը…
| ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, գիտեմ՝ բոլորդ չափազանց մտահոգ ու տագնապած եք։ Գիտեմ՝ սպասում եք գործողությունների։ Գիտեմ՝ այս դավաճանությունը հանդուրժելու էլ ոչ մի հնար չկա։ Իրականանում են մեր ամենավատ կանխատեսումները։ Սակայն ամեն ինչ կորած չէ։ Մենք պետք է ոտքի կանգնենք և կանգնեցնենք միակողմանի կորուստների այս անվերջանալի շղթան։ Խնդրում եմ՝ վստահ եղեք, որ ընդդիմությունը ձեռքերը ծալած նստած չէ։ Շատ հարցեր կան, որոնց մասին առաջիկայում կխոսեմ։ Ամեն ինչ իսկապես վատ է, բայց մենք դեռ հնարավորություն ունենք։ Ուրեմն ամեն րոպեն պետք է ճիշտ օգտագործել։ Սխալվելու, մինչև վերջ չհաշվարկված քայլեր անելու որևէ հնարավորություն այլևս չունենք։ Ոչ մեկս չունենք։ Հետևաբար նորից եմ կրկնում՝ պատրաստ եղեք։ Մեծ գործ ունենք անելու և անելու ենք միասին: Սա մեր առաքելությունն է և մենք այն պատվով իրականացնելու ենք»: |
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի...
Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու․ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկ...