Վանեցյանն այս օրերին Մոսկվայում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին բոյկոտել էին խորհրդարանի աշխատանքները և մեկնել Արցախ՝ այսպիսով շեշտելով օրակարգային առաջնահերթությունները, թեպետ, ինչպես հետագայում պարզվեց, նրանց թույլ չէին տվել մուտք գործել ԱՀ: Խորհրդարանի նիստի սկզբին չէր մասնակցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Նա Արցախ մեկնած պատգամավորների խմբում էլ չէր:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Արթուր Վանեցյանը այս օրերին Մոսկվայում է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այցը բացառապես քաղաքական նպատակներ ունի, և Վանեցյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել «Հայրենիք» կուսակցության գրասենյակից, ինչպես նաև տեղեկանալ, թե կոնկրետ ի՞նչ հանդիպումներ են եղել ու ի՞նչ կոնտեքստով:
Կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը փաստացի չհերքեց մեր տեղեկությունները՝ միայն նշելով, որ Վանեցյանն իրոք արտերկրում է:
Հակոբյանը նաև հավելեց, որ այս պահին որևէ այլ տեղեկություն տալ նպատակահարմար չի գտնում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչ...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...