ՌԴ-ն կկարողանա կարգավորել փոխարժեքը հօգուտ իրեն. Եվրահանձնաժողովը՝ գազը ռուբլով վճարելու մասին
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտնել է, որ ոչ բարեկամ երկրներին գազի մատակարարումների համար ռուբլով վճարելու մասին ՌԴ նախագահի հրամանագիրը խախտում է ԵՄ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրին, գրում է RT-ն:
Նյութում նշվում է, որ ապրիլին ԵՀ-ն ԵՄ երկրներին տրամադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի նախնական իրավական վերլուծություն։
«Պուտինի հրամանագիրը էապես փոխում է ընթացակարգը և ստեղծում նոր իրավական իրավիճակ»,- ասել է գործակալության աղբյուրը։
ԵՀ-ն ենթադրում է, որ Ռուսաստանը կկարողանա վերահսկել գործարքները և կարգավորել փոխարժեքը հօգուտ իրեն։
«Այս մեխանիզմը կխախտի այն սահմանափակող միջոցները, որոնք Եվրամիությունը ձեռնարկել է... Ռուսաստանի կառավարության, Կենտրոնական բանկի դեմ», - հավելել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Պուտինը հրամանագիր էր ստորագրել ոչ բարեկամ երկրների հետ գազի առևտրի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչ...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...