Խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս, ես նույնպես միանում եմ այդ կոնսենսուսին. Լենա Նազարյան
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հայտարարել է, որ քաղաքացիների և զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ տեսնում է, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս։ Լենա Նազարյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը շարունակաբար մերժում է հանդիպելու և բոլոր հարցերի պատասխանները ստանալու վերաբերյալ Կառավարության առաջարկները։
«Իրականում, կարծում եմ, շատ բան չի էլ կորցնում, որովհետև ամեն ինչ ժամանակի ընթացքում ասվել է և հիմա էլ ասվում է բավականին բաց և հրապարակային։ Կարծում եմ՝ իրենց էլ պետք է ճիշտ հասկանալ։ Հո չե՞ն կարող սեղանի շուրջ առանց փակագծերի խոսակցությունից հետո դուրս գալ և շարունակել ձևանալ անտեղյակ։ Իսկ այսպես, իբր, անիրազեկ են, հետևաբար անպատասխանատու։ Շատ հարմար կարգավիճակ են ընտրել իրենց համար։ Սա պսևդո ընդդիմության կարգավիճակ է, և երևի պետք է իրենց ընդունենք այդպիսին»,- ասաց Նազարյանը։
Պատգամավորի համար, սակայն, զարմանալի է քաղաքացիական հանրության կեցվածքը.
«Երկու ամիս առաջ էր, որ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ՝ մեծամասամբ կանայք, շատ արդարացի զայրույթով հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց (նախօրեին սահմանին նորից զոհեր էին եղել), և նրանք պահանջներ ունեին Կառավարությանը հասցեագրված։ Պահանջում էին ավելի խորը խրամատներ փորել, պահանջում էին սահմանին ամրաշինական աշխատանքներ անել, պահանջում էին նորակոչիկներին հեռացնել սահմանից, փոխարենը պայմանագրային զինծառայողներին տանել սահման՝ կարծես պայմանագրայինների կյանքը պակաս կարևոր է։ Եվ, ի զարմանս ինձ, այդ հարգարժան կանայք՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, չասացին վճռական և աներկբա պահանջ Կառավարությանը ուղղված, որ գնացեք և կնքեք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, փակեք պատերազմի էջը, գնացեք լուծումների»,- ընդգծեց Նազարյանը։
Պատգամավորը չի ձգտում ձևավորել ընդդիմության և քաղաքացիական հանրության օրակարգերը, բայց իր համար պարզ է մի բան՝ փաստորեն այս Կառավարությունը, որը առաջ է տանում խաղաղության օրակարգը, բոլորից առաջադիմական է։
«Սա շատ աննորմալ և տարօրինակ երևույթ է։ Որպես կանոն հակառակն է լինում, որպես կանոն ավելի առաջադիմական լինում են ընդդիմությունը և քաղաքացիական հանրությունը։ Բայց ինձ միշտ հուսադրում է այն, որ քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս։ Եվ ես նույնպես միանում եմ այդ հանրային կոնսենսուսին, հայտնում եմ իմ աջակցությունը վարչապետին, արտաքին գործերի նախարարին և իր աշխատակազմին և ամբողջ Կառավարությանը՝ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու վճռական և աներկբա պահանջով»,- եզրափակեց Նազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է մնա ու կարգավիճակ ունենա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները...