Վարչապետը հայտնեց 44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ այսօրվա դրությամբ
44-օրյա պատերազմի զոհերի թիվը այսօրվա դրությամբ 3825 է, նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են ու հուղարկավորվել։ Այս մասին ԱԺ-ում կառավարության կատարողականի զեկույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի և թե՛ պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և դավաճանության մեջ։ Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, երբ ընդունում ես մեղքը, բայց չես ընդունում մեղադրանքը։ Թերևս բոլոր՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական խոսակցության տիրությում հասունացել է պահը, որ այս երկվությունը լուծվի։ Եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրեն ոչ թե հողերը հանձնելու, այլ չհանձնելու մեջ, հիմա ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և, այո, մեղավոր եմ դրա մեջ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝հանձնելով գուցե կփրկեր հազարավոր կյաքներ, իսկ չհանձնելով, փաստորեն հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ է դարձել։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները նոր տեսակադրեր են հրապարակել Քարագլխից
Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել Քարագլխից, որում երևում է ադրբեջանական զինուժի նոր դիրքերը ռուս խաղաղապահների...