Մենք դա կընկալենք որպես ոչ բարեկամական քայլ և համապատասխան կերպով կարձագանքենք․ Ալիևը՝ ՀՀ սպառազինության մասին
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք ոչնչացրել ենք 4-5 միլիարդ դոլար արժողությամբ հայկական տեխնիկա, այդ տեխնիկայի մի մասը վերցրել ենք և ցուցադրել «Պատերազմի գավաթի» այգում։ Հարցն այն է, թե որտեղի՞ց աղքատ Հայաստանին նման գումար։ Որտեղի՞ց են այս վարկերը: Այս վարկերը մարվու՞մ են, թե՞ ոչ։ Թե՞ դրանք դուրս են գրվել։ Եթե այս վարկերը չլինեին, ապա ես միանգամայն վստահ եմ, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի անհրաժեշտությունը չէր լինի»,- այս մասին ապրիլի 12-ին այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Ադրբեջանի բռնապետի խոսքով, եթե Հայաստանին սպառազինության համար այդքան զգալի միջոցներ չհատկացվեին, ապա Երևանը «գլուխ կխոնարհեր և համաձայնության կգնար» Բաքվի հետ։
«Հետևաբար, եթե գումար հատկացվի Հայաստանին զինելու համար, մենք դա կընկալենք որպես ոչ բարեկամական քայլ և համապատասխան կերպով կարձագանքենք», - ընդգծել է Իլհամ Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները նոր տեսակադրեր են հրապարակել Քարագլխից
Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել Քարագլխից, որում երևում է ադրբեջանական զինուժի նոր դիրքերը ռուս խաղաղապահների...