Իրավիճակը մտել է փակուղի, Կիևը հրաժարվել է ստամբուլյան պայմանավորվածություններից. Պուտին
Կիևը, հեռանալով Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, գործընթացը վերադարձրեց փակուղի։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ստամբուլում մենք ձեռք բերեցինք որոշակի մակարդակի պայմանավորվածություններ, որոնք բաղկացած էին Ուկրաինայի անվտանգության երաշխիքներից... որ չեն տարածվի Ղրիմի, Սևաստոպոլի և Դոնբասի տարածքների վրա։ Այնուհետ, ինչպես տեսաք, հաջորդեցին բանակցային գործընթացի շարունակման համար պայմաններ ստեղծելու մեր գործողությունները։ Փոխարենը Բուչայում բախվեցինք սադրանքի, և, որ ամենակարևորն է, ուկրաինական կողմը հետ կանգնեց Ստամբուլում իր պայմանավորվածություններից։
Այժմ անվտանգության պահանջները մի բան են, իսկ Ղրիմի, Սևաստոպոլի և Դոնբասի շուրջ հարաբերությունների կարգավորման հարցերը դուրս են եկել այդ համաձայնագրերի շրջանակից։ Այսինքն՝ մենք կրկին վերադարձել ենք մեր և բոլորիս համար փակուղային իրավիճակի»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի Դաշնության նախագահն ասել է, որ իրեն տեղեկացրել են Ուկրաինայի բանակցային դիրքորոշման նոր փոփոխության մասին։
«Ճիշտ է, ինձ ասացին, որ երեկ երեկոյան ուկրաինական կողմը նորից ինչ-որ բան փոխել է: Ես դեռ չգիտեմ այդ փոփոխությունները», - երեքշաբթի լրագրողներին ասել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...
Ալիևը խոսել է Փառուխում իրավիճակի մասին
Փառուխի բարձունքը գտնվում է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահը՝ տարածաշրջանում ա...