Քաղաքականություն

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ արգելվել է. Ղազինյան

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ արգելվել է. Ղազինյան
Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ արգելվել է՝ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի «խաղաղության անշրջելի օրակարգի» շրջանակներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում…

Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ արգելվել է՝ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի «խաղաղության անշրջելի օրակարգի» շրջանակներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրելօ է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
 

«Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ:
 

ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ:
 

Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է:
 

Ամոթ մեզ բոլորիս․․․»,- գրել է Ղազինյանը։

Նմանատիպ հոդվածներ

Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները

Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250