Ճապոնիան ցանկանում է Ռուսաստանն ու Չինաստանը ճանաչել որպես սպառնալիք
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (LDP) Անվտանգության հետազոտությունների խորհուրդն առաջարկել է Ռուսաստանն ու Չինաստանը պաշտոնապես բնութագրել որպես «սպառնալիք» ազգային ռազմական քաղաքականության հիմնադիր փաստաթղթերում։ Այս տերմինը կարող է ավելացվել Ճապոնիայի պաշտպանության ծրագրի հիմնական դրույթներին, որը նախատեսվում է վերանայել այս տարվա վերջին, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Yomiuri թերթին։
Խորհրդի անդամները՝ պաշտպանության նախկին նախարար Իցունորի Օնոդերայի գլխավորությամբ, նույնպես, ըստ տեղեկությունների, մատնանշել են Տոկիոյի ռազմական ծախսերը երկրի ՀՆԱ-ի 2%-ից ավելի մեծացնելու անհրաժեշտությունը: Բացի այդ, նրանք հանդես են եկել ռազմական քաղաքականության հիմնական փաստաթղթերում ներառելու դրույթ՝ Ճապոնիային պոտենցիալ թշնամու տարածքում գտնվող ռազմակայաններին հարվածելու իրավունք տալու մասին դրույթը, եթե կան ագրեսիային պատրաստվելու հստակ նշաններ: Խոսքը հեռահար հրթիռների գնման կամ մշակման մասին է։
Ներկայումս Ճապոնիան հավատարիմ է «պասիվ պաշտպանության» սկզբունքին, որը նախատեսում է այլ երկրներին հարվածելու ընդունակ հարձակողական զենքի տնօրինման մերժում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչ...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...