«Բլիցկրիգը» չկայացավ, դա ակնհայտ է. Պուտինը` Արևմուտքի պատժամիջոցների մասին

Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների «բլիցկրիգը» ձախողվել է, երկրի ֆինանսական համակարգն ու արդյունաբերությունը գործում են։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

««Բլիցկրիգը», որի վրա հույսը էին դրել մեր չարագործները, իհարկե, չկայացավ, դա ակնհայտ է: Մեր ֆինանսական համակարգն ու արդյունաբերությունը ռիթմիկ աշխատում են»,- ասել է ՌԴ ղեկավարը։

 

Նա նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունն աշխատում է բավականին կայուն և արդյունավետ։

«Ռուսական տնտեսությունը և ֆինանսական համակարգը բավականին ամուր են կանգնած իրենց ոտքերի վրա: Կարծում եմ, որ մակրոտնտեսական ցուցանիշների պահպանման այս միտումը, տնտեսական բլոկի հանգիստ, ռիթմիկ, պրոֆեսիոնալ աշխատանքը մոտ ապագայում իրեն զգացնել կտա»,- ասել է Պուտինը։ 

Նրա խոսքով՝ այսօր կան որոշակի խնդիրներ, սակայն իշխանությունները հասկանում են բոլոր ռիսկերը։

«Իհարկե, կան խնդիրներ, հակառակ դեպքում ԿԲ-ի տոկոսադրույքը չէր հասնի 20 տոկոսի, բայց, ինչպես գիտեք, ԿԲ-ն որոշել է նվազեցնել հիմնական տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, դա համահունչ է մակրոտնտեսական պարամետրերին»,- նշել է նախագահը`հավելելով, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պատժամիջոցների ֆոնին ռիսկերը կարող են մեծանալ։