Ապրիլի 19-ին վարչապետը կմեկնի Մոսկվա. տեղի է ունեցել հեռախոսազրույց
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում ՀՀ կառավարությունը:
«Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը: Վարչապետ Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև երկու երկրների տնտեսական փոխգործակցության հարցերին ու պայմանավորվել, որ նաև այս հարցերը մանրամասն կքննարկեն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք պաշտոնական այցի ընթացքում»:
Նմանատիպ հոդվածներ
«Ցույց տվեք մեզ ապացույցներ, որ Բուչայի դեպքերը բեմադրություն չէ». Եվրոպան ապացույցներ է ուզում Զելենսկուց
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել գերմանական Bild թերթին, որում ասել է, որ եվրոպացի առաջատար քաղա...
«Մենք հասել ենք սահմանագծին». Գերմանիան այլևս չի կարող իր պաշարներից զենք մատակարարել Ուկրաինային
«Մենք հասել ենք այն սահմանին, որից այն կողմ սկսվում է ազգային պաշտպանության ապահովումը և Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպա...
Ռուսաստանը բողոք է հայտնել Թուրքիային․ Reuters
Ռուսաստանն Ուկրաինային ԱԹՍ վաճառելու հետ կապված բողոք է հայտնել Թուրքիային։ Այս մասին Reuters-ին ասել է թուրք բարձրաստիճ...
Բորիս Ջոնսոնի «անսպասելի այցից»՝ Զելենսկին լուսանկարներ է հրապարակել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բորիս Ջոնսոնի հետ լուսանկար է հրապարակել. «Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ռ...