«Ցույց տվեք մեզ ապացույցներ, որ Բուչայի դեպքերը բեմադրություն չէ». Եվրոպան ապացույցներ է ուզում Զելենսկուց
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել գերմանական Bild թերթին, որում ասել է, որ եվրոպացի առաջատար քաղաքական գործիչներից մեկը խնդրել է նրան ապացույցներ տրամադրել, որ Բուչայի իրադարձությունները Կիևի կողմից բեմականացում չեն եղել:
«Ցույց տվեք մեզ ապացույցներ, որ դա բեմադրություն չէ»,– քաղաքական գործչի խոսքը մեջբերել է Ուկրաինայի առաջնորդը:
Հարցին, թե արդյոք նրա զրուցակիցը եվրոպական երկրներից մեկի կառավարության ղեկավարը չի եղել, Զելենսկին դրական պատասխան է տվել, սակայն կոնկրետ անուններ չի նշել:
Նշենք, որ երեկ Բուչա էին այցելել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Այսօր էլ Զելենսկին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել այն մասին, որ խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ։
«Մենք հավատում ենք մեր բանակի հզորությանը։ Մենք համաձայն ենք օտարերկրյա առաջնորդների հետ՝ Ուկրաինային զենք մատակարարում և միջազգային աջակցության ուժեղացում. ես աշխատում եմ ամեն օր»,–գրել է Զելենսկին։