Քաղաքականություն

«Մենք հասել ենք սահմանագծին». Գերմանիան այլևս չի կարող իր պաշարներից զենք մատակարարել Ուկրաինային

Adrine Nidelyan 2,913 դիտում
«Մենք հասել ենք սահմանագծին». Գերմանիան այլևս չի կարող իր պաշարներից զենք մատակարարել Ուկրաինային

«Մենք հասել ենք այն սահմանին, որից այն կողմ սկսվում է ազգային պաշտպանության ապահովումը և Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանությունը»,- պարզաբանել է Գերմանիայի ՊՆ ղեկավարը՝ հավելելով, որ խոսքը Ուկրաինային ուղղակի դաշնային պաշարներից զենք և զինամթերք մատակարարելու մասին է։ 
 

Այս մասին գրում է ռուսական RTVI-ին։

Բունդեսվերի պաշտպանունակությունը պահպանելու համար մատակարարումները պետք է իրականացվեն ռազմական արդյունաբերության աշխատանքի հաշվին, ասել է Լամբրեխտը։  Նրա խոսքով, Բեռլինը մշտապես քննարկում է այդ հարցը Կիևի հետ։ 
 

«Սահմանափակումները, որոնք առաջացել են, չեն նշանակում, որ մենք չենք կարող ավելին անել Ուկրաինայի համար։ Հիմա ճշտում ենք, թե ինչ ծավալների զենք-զինամթերք կարող է տրամադրել ռազմարդյունաբերությունը»,- վստահեցրել է նախարարը։ 

Լամբրեխտը հաստատել է, որ Ուկրաինային զենք ու զինամթերք մատակարարելու մասին բոլոր տեղեկությունները դեռ գաղտնի են։ «Կան հիմնավոր պատճառներ այս հարցում մանրամասներ չներկայացնելու համար», - ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։ 

Նա հաստատել է, որ Գերմանիան սկսել է զենք մատակարարել Ուկրաինային Կիևի ուղղակի խնդրանքով։ «Կան հստակ հայտարարություններ իմ ուկրաինացի գործընկերոջ, նրա տեղակալի և ռազմական կցորդի կողմից»,- ասել է Լամբրեխտը։ 

Նրա խոսքով, «միշտ պետք է հիշել, որ այն պահին, երբ կհրապարակվեն մատակարարումների տվյալները, այդ տեղեկությունը կունենա նաև Ռուսաստանը, և դա կունենա ռազմավարական հետևանքներ»։ 

Ուկրաինան զենքի մատակարարումներ է ստացել նաև ԱՄՆ-ից։ Երկու շաբաթ առաջ՝ մարտի 25-ին, հայտնի է դարձել, որ Կիևը Վաշինգտոնից խնդրել է հարյուրավոր  հակաօդային և հակատանկային հրթիռներ, քան նախկինում խնդրել էր։ 

Ինչպես հայտնում է CNN-ը, հատուկ գործողության մեկնարկից հետո երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն Ուկրաինային է մատակարարել մոտ 17000 հակատանկային հրթիռ և 2000 հակաօդային հրթիռ։ 

Ռազմական գործողությունների սկսվելուց մեկ ամիս անց էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի երկրներին խնդրել է ավելի շատ ծանր սպառազինություն տրամադրել Կիևին, մասնավորապես՝ տանկեր և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, քանի որ ուկրաինական կողմը չունի «հզոր հակահրթիռային զենք» և ունի ավելի քիչ ինքնաթիռ, քան Ռուսաստանը։
 

 Ըստ Զելենսկու՝ ՆԱՏՕ-ի բոլոր սպառազինությունների «1%-ը օդանավերի և 1%-ը տանկերի» բավարար կլինի Ուկրաինայի համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250